Աթոռ, որն ինքն իրեն հավաքվում է (տեսանյութ)

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) գիտնականները ստեղծել են աթոռի նախատիպ, որը կարողանում է ինքնուրույն հավաքվել մի քանի մասերից։ Այս մասին հաղորդում է Wired-ը։

Fluid Assembly: Chair Test from Self-Assembly Lab, MIT on Vimeo.

Աթոռի հիմքում խորանարդ է, որի կողի երկարությունը 15 սմ է։ Աթոռը բաղկացած է 6 մասերից, որոնք պատրաստված են հատուկ նյութից։ Դրանք տեղավորվում են ջրով լցված ակվարիումում։ Ջրի մեջ այս մասերը մեկ միանում են, մեկ անջատվում։

Հաջորդ փուլում գիտնականները պատրաստվում են ստեղծել այնպիսի չափերի նման աթոռ, որի վրա հնարավոր կլինի նստել։

Աղբյուրը՝ vimeo.com