Beam. շարժական Android-պրոյեկտոր (տեսանյութ)

KickStarter համաֆինանսավորման կայքում ներկայացվել է պրոյեկտոր, որն ամրացվում է լուսամփոփի լամպի փոխարեն։ Beam կոչվող սարքն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այն կարողանում է նվագարկել տեսանյութեր ու ֆիլմեր, ինչպես նաև ցուցադրել լուսանկարներ։

Պրոյեկտորն ապահովում է 854 x 480 թույլատրությամբ պատկեր, որի պայծառությունը կազմում է 100 լյումեն։ Սարքի յուրահատկությունը ցանկացած լուսամփոփին ամրացնելու հնարավորությունն է, այդպիսով կարիք չի լինի փնտրել ամրացնելու այլ հարմարանք։

Beam-ի գինը սկսվում է 349-ից։ Այն կարելի է պատվիրել Kickstarter-ի միջոցով։ Նշենք, որ դրամահավաքի ավարտին դեռ կա 33 օր, սակայն մշակողներն արդեն իսկ հասցրել են հավաքել պահանջվող գումարի կեսից ավելին։

8bdd04a2848262bac7ac8da42e976915_original

Աղբյուրը՝ KickStarter