Galaxy S6. այն ամենն, ինչ հայտնի է Samsung-ի նոր դրոշակակրի մասին (տեսանյութ)

22Մարտի 1-ին Բարսելոնայում կմեկնարկի Mobile World Congress (MWC) ցուցահանդեսը, որի ամենասկզբում Samsung կորեական ընկերությունը կցուցադրի երկու նոր դրոշակակիր մոդել՝ Galaxy S6 և S6 Edge։ .

TechAdvisor-ը գրում է, որ S6 Edge մոդելը կլինի դեռ անցած տարի ներկայացված Note Edge-ի կատարելագործված տարբերակը։ Եթե Note Edge-ի էկրանը կորացած էր մի կողմից, ապա S6 Edge-ի էկրանը կորացած կլինի երկու կողմերից։

30

Ինչ վերաբերում է Galaxy S6 մոդելին, ապա տարբեր աղբյուրներ գրում են, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կկազմի 5 – 5,5 դյույմ։ Սպասվում է, որ էկրանի թույլատրությունը կլինի Quad HD (2560х1440), իսկ պաշտպանիչ դերում հանդես կգա Gorilla Glass 4-ը։

26

21

Galaxy S6-ի կափարիչը պատրաստված կլինի մետաղից, իսկ սմարթֆոնի հաստությունը կլինի առավելագույնը 6,9 մմ։ Սպասվում է, որ մոդելը կթողարկվի մի քանի գույներով՝ մուգ կապույտ, կապտականաչավուն, ոսկեգույն ու սպիտակ։

Թե ինչ տեսք կունենա S6-ը, կարող ենք տեսնել Samsung-ի թողարկած պաշտոնական հոլովակից։ S6-ի հիմնական տեսախցիկը կարող է լինել 20–21, իսկ դիմային տեսախցիկը՝ մինչև 5 ՄՊ։

Սպասվում է Galaxy S6-ի երկու տարբերակ․ առաջինը՝ 64-բիտային Exynos 7420 քառամիջուկ չիպով, իսկ մյուսը՝ Snapdragon 810-ով։ Օպերատիվ հիշողությունն, ամենայն հավանականությամբ, կլինի 3 ԳԲ։

Galaxy S6-ը կաշխատի Android 5.0 օպերացիոն համակարգով։ SamMobile-ը գրում է, որ սմարթֆոնում նախապես տեղադրված կլինեն Skype, OneNote ծրագրերը։ Galaxy S6-ը կունենա անլար լիցքավորման հնարավորություն։

23

Մարտկոցի տարողությունը կարող է լինել 2600 մԱ/ժ՝ 200-ով պակաս, քան Galaxy S5-ում։ Սակայն էներգախնայող պրոցեսորի շնորհիվ ատոնոմ աշխատանքի ժամանակը դրանից չի տուժի։

GSMArena-ն գրում է, որ Galaxy S6-ը կունենա ոչ կոնտակտային վճարային համակարգ, որի վրա այժմ աշխատում է Samsung-ը VISA-ի հետ համատեղ։

Galaxy S6-ի գինը կսկսի 749 եվրոյից և կհասնի մինչև 1049-ի։

Աղբյուրները՝ GSMArena.com, phoneArena, CNET, TechAdvisor, AndroidPit, DailyMail