Quarter Century Pants ջինսեր՝ 25 տարվա երաշխիքով (տեսանյութ)

q89gfptsԴիզայներ Մանուել Ռեպարդը (Manuel Rappard) Kickstarter համաֆինանսավորման հարթակում միջոցներ է հավաքում The Quarter Century Pant նախագիծն իրականություն դարձնելու համար։ Նա առաջարկում է ջինսեր, որոնք արժեն $80 ու կարող են ծառայել 25 տարի։

Դիզայները հայտարարում է, որ ստեղծել է մի կտոր, որը չի մաշվում 25 տարի շարունակ։ Գաղտնիքը գործվածքի թելերի նոր տիպի հյուսքն է: Իսկ ամենաարագ մաշվող հատվածները կարված են  մի քանի շերտով։

h7goxkjt

Quarter Century Pants-ը կպատրաստվի ԱՄՆ-ում։ Նախատեսվում է թողարկել 6 գույնի տարբերակ։ Մեկ տաբատի արժեքը նախապատվեր ձևակերպելու դեպքում կկազմի 85 դոլար, երկրորդի և երրորդի համար կտրամադրվի զեղչ։

Դրամահավաքի ավարտին դեռ կա 19 օր, սակայն արդեն հավաքվել է $113,669 դոլար, թեև անհրաժեշտ էր ընդամենը $20,000։

Աղբյուրը՝ Kickstarter