Արդեն հայտնի է, թե երբ կանցկացվի ԲարՔեմփ Երևան 2015-ը

10441036_770452822986440_2649260455077342420_n-e1401796430568Սպասված լուր․ ամենամյա ԲարՔեմփ տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս կկայանա։ ՏՏ ոլորտի ամենամեծ (չ)կոնֆերանսը կանցկացվի մայիսի մայիսի 30-31-ը։ Այս մասին itTREND.am-ին տեղեկացրեց ՏՏ անվտանգության փորձագետ, Բարքեմփի կազմակերպչական թիմի անդամ Սամվել Մարտիրոսյանը։

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։ ԲարՔեմփ Երևան (չ)կոնֆերանսը 6 տարիների ընթացքում հյուրընկալել է մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն: