Ս․Օհանյան․ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ՏՏ ընկերությունների հետ

Ս․Օհանյան․ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ՏՏ ընկերությունների հետ

Սեյրան-ՕհանյանՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների հետ։ «Պաշտպանության նախարարությունը մեծ նշանակություն է տալիս նորարարությունների կիրառմանը, և այս օրերին հենց քննարվում է ՏՏ ոլորտի նախագծերից մեկի հետ համագործակցության հարցը»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս պահին ՊՆ-ն համագործակցում է մի քանի ձեռնարկությունների հետ, որոնք գործում են այլ երկրների հետ համատեղ։ Դրանց թվում են «ԿամԱԶ-Արմենիան», ռուսական «ՈՒԱԶ»-ն ու «Կալաշնիկով» ընկերությունները, ինչպես նաև Լեհաստանի հետ համատեղ գործող «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը: