Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից

Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից

mic_seminarՍ. թ. մարտի 2-ի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Azure-ի կիրառումը Android հարթակի համար» թեմայով մեկօրյա դասընթացը, որը կվարի  Մայքրոսոֆթի տարածաշրջանային տնօրեն, դ. Նեյլ Ռուդինը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։

Սա հիանալի հնարավորություն է ընձեռում այն ծրագրավորողներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Մայքրոսոֆթի ամպային տեխնալոգիաների և Android հավելվածի համար դրանց կիրառման վերաբերյալ:

Ութ ժամ տևողությամբ այս դասընթացը կօգնի ստեղծել առավել կատարյալ Android հավելվածներ Azure-ի օգնությամբ, որը կբավարարի հազարավոր օգտատերերի պահանջները: Մասնակիցները կծանոթանան Azure-ի յուրահատկություններին և կսովորեն, թե ինչպես Մայքրոսոֆթի և Azure-ի ծառայությունները կարող են օգնել կատարելագործելու հավելվածները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն ստեղծել հավելվածներ: Դասընթացի թեմաներն են`

  • Նոր Մայքրոսոֆթ/ Մայքրոսոֆթ և Android,
  • Բաց Մայքրոսոֆթ, հասանելի բոլոր պլատֆորմներին,
  • Azure-ի ծառայությունները Android- ի համար։

Դասախոսությունը կանցկացվի անգլերեն լեզվով: Մասնակցությունն անվճար է: Մասնակցելու համար այցելեք այստեղ և գրանցվեք: Քանի որ տեղերը սահմանափակ են, ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:

Դոկտոր Նեյլ Ռուդինը դասախոս է, ձեռներեց և ներդրող:  Նա գործում է ծրագրային ապահովման ոլորտում եմ 1980-ական թվականներից: 1990-ականերից նա աշխատում է Մայքրոսոֆթ ընկերությունում: Նրա հաճախորդների թվում են Microsoft-ը, Intel-ը, Nvidia-ը, EDI-ը և շատ ուրիշ կազմակերպություններ: Ռուդինը հեղինակել է նաև ծրագրային ապահովման վերաբերյալ բազմաթիվ գրքեր: