Samsung-ը ներկայացրե՞լ է սպասված Galaxy S6-ը (լուսանկարներ)

Samsung-ը ներկայացրե՞լ է սպասված Galaxy S6-ը (լուսանկարներ)

ako9WoALSEPyUaJozI1EYw-articleSamsung ընկերության նորվեգական գրասենյակը գործարկել է Is This The Next? կայքը, որտեղ տեղադրվել են ընկերության հաջորդ սերնդի դրոշակակիր մոդելի՝ Galaxy S6-ի կոնցեպտները։

Ներկայացված նկարներն արտահայտում են նոր սմարթֆոնի չափազանցված հնարավորությունները՝ ճկվող էկրանը, ստերեո-բարձրախոսները և այլն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Galaxy S6-ը կարող է ունենալ 143,3 մմ երկարություն, 70,8 մմ լայնություն և 6,9 հաստություն։ Էկրանն, ամենայն հավանականությամբ, կունենա QHD թույլատրություն և 5,1 դյույմ անկյունագիծ, 2560 × 1440 թույլատրություն և 20 ՄՊ տեսախցիկ։ Հնարավոր է, որ սմարթֆոնն աշխատի Tizen օպերացիոն համակարգով, ունենա Snapdragon 808 (կամ Snapdragon 810) պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32/64/128 ԳԲ ներքին։

Նշենք, որ սմարթֆոնը պաշտոնապես ներկայացվելու է World Mobile Congress համաժողովին, որը կմեկնարկի մարտի մեկին։

Աղբյուրը՝ theverge.com