Զգուշացեք անծանոթ կոդով հեռախոսահամարներից

conference-call-hackerՎերջին օրերին ՀՀ քաղաքացիները պարբերաբար սռանում են զանգեր «370» կոդով հեռախոսահամարներից: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նման զանգեր կատարում են հաքերները և ավտոմատ անջատում՝ սպասելով, որպեսզի բաժանորդները հետ զանգեն: Իսկ զանգելու դեպքում նրանց հաշվից գանձվում են մեծ գումարներ:

Ընկերության աշխատակիցները, որոնք աշխատում են նման վտանգավոր զանգերը կասեցնելու ուղղությամբ, հորդորում են հետ չզանգահարել այդ համարներին կամ արգելափակել դրանք: