IKEA-ն ներկայացրել է անլար լիցքավորման համակարգով կահույք

IKEA-ն ներկայացրել է անլար լիցքավորման համակարգով կահույք

BN-HE323_Ikea_E_20150301071408Mobile World Congress (MWC) ցուցահանդեսին IKEA ընկերությունը ներկայացրել է կահույք, որում ներդրված է անլար լիցքավորման համակարգ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Կահույքը վաճառքի դուրս կգա ապրիլի 15-ին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հավաքածուն ներառում է աշխատանքային սեղաններ, սուրճի սեղաններ, լուսամփոփներ և այլն։ Կահույքի մակերեսին կա հատուկ հատված, որը նշված է խաչով․ այդ մասում սմարթֆոն, պլանշետ կամ խելացի ժամացույց դնելիս կարելի է լիցքավորել սարքերն անլար եղանակով։

Լիցքավորումը կատարվում է մագնիսային ինդուկցիայի (մակածում) սկզբունքով և QI ստանդարտով, որն ապահովում են Samsung, Microsoft և HTC ընկերության արտադրանքները։

IKEA-ն 30 եվրոյով կվաճառի նաև անլար լիցքավորման համակարգեր, որոնք հնարավոր կլինի ներկառուցել սեղանների կամ պահարանների մեջ։