Lenovo-ի նոր սմարթֆոնն ունի տեսախցիկի տեսք (լուսանկարներ)

Lenovo ընկերությունը MWC 2015 ցուցահանդեսին նեկայացրել է VIBE Shot սմարթֆոնը, որը շատ նման է տեսախցիկի։ Արտադրողի խոսքերով՝ սա սարք է, որը միավորում է տեսախցիկի ու սմարթֆոնի հնարավորությունները։ Հեռախոսի տեսախցիկն ունի ֆոկուսավորման և նկարահանման բարձր արագություն։

Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է և կարողանում է շատ լավ լուսանկարել նույնիսկ խավարում։ Տեսախցիկը կարելի է օգտագործել երկու ռեժիմով՝ Smart (ավտոմատ կարգավորումներով) և Pro (կարգավորումները կարելի է փոխել)։ Դիմային տեսախցիկը 8 ՄՊ է, թույլ է տալիս որակյալ սելֆիներ անել։

Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց էկրան՝ Full HD թույլատրությամբ։ Հեռախոսն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և Qualcomm Snapdragon 615 1,7 ԳՀց պրոցեսորով։ Ներքին հիշողությունը 32 ԳԲ է, կարելի է մեծացնել ծավալը նաև microSD քարտի միջոցով։ Lenovo VIBE Shot-ը կվաճառվի կարմիր ու սպիտակ գույներով։

Մոդելը վաճառքում կհայտնվի հուլիսին $349 դոլարով։

Աղբյուրը՝ Lenovo