Xiaomi-ն ներկայացրել է GoPro-ին մրցակից տեսախցիկ, որն արժի $64 (տեսանյութ)

Xiaomi-ն ներկայացրել է GoPro-ին մրցակից տեսախցիկ, որն արժի $64 (տեսանյութ)

screenshot-2015-03-02-11-52-00Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է GoPro-ի հետ մրցակցող տեսախցիկ, որն առաջարկվում է շատ ավելի մատչելի գնով, քան GoPro Hero-ն, որը վաճառվում է $130-ով։ Իսկ Xiaomi-ի Yi Action Camera-ն կարելի է գնել $64-ով։

Yi Action Camera-ն առայժմ վաճառվում է միայն Չինաստանում։ Սարքը ձայնագրում է 1080p թույլատրությամբ տեսանյութեր (վայրկյանում 60 կադր) և ունի 16 ՄՊ տեսախցիկ, որն օգտագործում է Sony-ի բարձրակարգ Exmor R BSI CMOS պատկերի սենսոր։ Իսկ GoPro Hero-ն ձայնագրում է 1080p (վայրկյանում 30 կադր) կամ 720p (վայրկյանում 60 կադր) և ունի 5 ՄՊ տեսախցիկ։

Xiaomi-ի տեսախցիկն ունի նաև երկու անգամ ավելի մեծ հիշողություն՝ 64 ԳԲ, և ավելի կշռում է 72 գրամ, մինչդեռ Hero-ն 111 գրամ քաշ ունի։ Ինչպես Hero-ն այնպես էլ , the Yi Action Camera-ն կարող է նկարահանել 40 մետր ջրի տակ։ Տեսախցիկն ունի նաև Wi-Fi մոդուլ և սմարթֆոնի հետ սինքրոնացվելու հնարավորություն։