Facebook հավելված՝ թույլ պարամետրերով հեռախոսների համար

28031301-cover3-630x315Միջին և թույլ տեխնիկական տվյալներով սմարթֆոններում Facebook հավելվածը շատ դանդաղ է աշխատում, հատկապես եթե ինտերնետային կապը չի փայլում արագությամբ։ Այն Android-ի համար նախատեսված ամենածանր ծրագրերից մեկն է։ Սակայն կա մի լուծում, որը թույլ կտա օգտվել սոցցանցից առանց խնդիրների։ Խոսքը Facebook Lite հավելվածի մասին է, որի ծավալն ընդամենը 1 ՄԲ է, և այն բավական լավ է աշխատում շատ թույլ ինտերնետի դեպքում։

Ծրագրի ֆունկցիոնալը գրեթե չի տարբերվում «մեծ» հավելվածից։ Հավելվածի ինտերֆեյսն այնքան էլ գրավիչ դիզայն չունի, սակայն այն ապահովում է կայուն աշխատանք։  Սոցցանցը թողարկել է այս թեթև տարբերակը հատուկ զարգացող երկրների օգտագործողների համար, և այդ պատճառով հավելվածը հասանելի է միայն Բանգլադեշի, Նեպալի, Նիգերիայի, ՀԱՀ-ի, Սուդանի, Շրի Լանկայի և այլ երկրների համար։

Հավելվածը կարելի է բեռնել այստեղից կամ այստեղից։