Կյանքն առանց բջջային հեռախոսի (տեսանյութ)

03121932-cover-05-630x315Բջջային հեռախոսն այսօր մեր կյանքի անբաժան մասն է․ նույնիսկ մեկ օր առանց հեռախոսի անցկացնելը պատճառում է մեծ անհարմարություն։ Թվում է՝ բոլորն են գտնվում այս իրավիճակում, սակայն դեռ կան մարդիկ, որոնք կարողանում են լիարժեք ապրել առանց բջջայինի։

Մեթյու Ռոջերսը բջջային հավելվածների դիզայներ է, որը չունի բջջային հեռախոս։ Նրան երբեմն թվում է, որ ինքը միակն է աշխարհում, ով ապրում է իրական կյանքով։ Տեսանյութում Մեթյուի կերպարին հակադրվում է 15-ամյա Տես Վյեգան, ով ամբողջովին ընկղմված է իր հեռախոսի մեջ ու չի պատկերացնում, թե ինչպես կարող է ապրել առանց իր սմարթֆոնի։