Microsoft-ի նոր դիտարկիչը ցուցադրել են գործողության մեջ (տեսանյութ)

Microsoft-s-Spartan-Browser-Looks-Surprisingly-Good-in-Design-Concept-468826-2WinBeta կայքը հրապարակել է Microsoft-ի նոր դիտարկչի՝ Spartan-ի մասին տեսահոլովակ, որը ցուցադրում է ծրագրի աշխատանքը։ Տեսանյութում հիմնականում Cortana ձայնային օգնականի կիրառության մասին է։

Հիշեցնենք, որ Microsoft-ը պաշտոնապես ներկայացրեց Spartan դիտարկիչը հունվարի 21-ին։ Սպասվում է, որ այն կդառնա Windows 10 օպերացիոն համակարգի լռակյաց դիտարկիչն ինչպես համակարգիչներում, այնպես էլ պլանշետներում ու սմարթֆոններում։ Դիտարկչի առավելություններն են Cortana ձայնային օգնականի ինտեգրումը, կայքերում OneNote-ով մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը, ինչպես նաև ընթերցելու օֆլայն ռեժիմը։