Microsoft-ը կարող է գնել Prismatic-ը 30 մլն դոլարով

Microsoft-ը կարող է գնել Prismatic-ը 30 մլն դոլարով

screen-shot-2015-03-01-at-21-03-31Microsoft ընկերությունը, ինչպես հայտնի է դարձել որոշ աղբյուրներից, մտադիր է գնել Prismatic ծառայությունը։ Այն լրատվական ծրագիր է, որն ընթերցողին առաջարկում է նորություններ՝ հիմնվելով վերջինիս ճաշակի ու նախընտրանքների վրա, ներառյալ ընթերցողի ակտիվությունը սոցիալական ցանցերում։

Microsoft-ը, սակայն, միակ ընկերությունը չէ, որ հետաքրքրված է այս բավականին տարածում ստացած ծառայության ձեռքբերմամբ։ Թեկնածուների թվում են նաև Apple-ն ու Yahoo-ն։ Նախնական տվյալներով՝ գործարքի գումարը կկազմի մոտ 30 միլիոն դոլար։

Հարկ է նշել, որ Prismatic-ը գոյություն ունի արդեն մոտ երկու տարի ու այդ ընթացքում կարողացել է գրավել մոտ մեկ միլիոն օգտատերերի։

Աղբյուրը՝ TechCrunch