2015-ի լավագույն գաջեթներն` ըստ MWC կազմակերպիչների

GSMA ասոցիացիան, որը պատասխանատու է կրելի սարքերի շուկայի խոշորագույն իրադարձության՝ Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress ցուցահանդեսի համար, նշել է ցուցահանդեսին ներկայացված լավագույն կրելի սարքերի իր վարկածը։

«Լավագույն պլանշետ» մրցանակը ստացել է Microsoft Surface Pro 3-ը։ Չնայած մրցանակաբաշխության առկա բազմաթիվ Android- և iOS լուծումներին՝ լավագույնն է ճանաչվել հենց այս պլանշետը։ Նշենք, որ անցած տարվա նոյեմբերին Time ամսագիրը Surface Pro 3 պլանշետն անվանել էր 2014 թվականի 25 լավագույն հայտնագործություններից մեկը։

Surface-Pro-3

Ինչ վերաբերվում է սմարթֆոններին, ապա այստեղ առաջին տեղը կիսել են Apple iPhone 6 և LG G3 սմարթֆոնները, իսկ Motorola Moto E-ն ճանաչվել է լավագույն բյուջետային սմարթֆոնը։

Motorola Mobility ընկերությունը մրցանակ է ստացել նաև «լավագույն կրելի սարք» անվանակարգում՝ Moto 360 սմարթ-ժամացույցի համար, իսկ Samsung KNOX-ը համարվել է բջջային անվտանգության ոլորտում լավագույն ծրագրային լուծում։

moto360_default

Խաղերի սիրահարներին նաև հետաքրքիր կլինի, որ լավագույն մոբայլ խաղ կոչումը տրվել է  Asphalt 8: Airborne խաղին, որի մշակմամբ զբաղվում է Gameloft ընկերությունը։ Մրցանակ ստացած բոլոր սարքերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ Global Mobile Awards