Nokia 1100՝ քառամիջուկ պրոցեսորով և Android 5.0-ով

nokia_1100-960x623.@750Ժամանակակից աշխարհին պակասում է միայն Nokia 1100 հեռախոս, որն աշխատում է քառամիջուկ պրոցեսորով և Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով։ Հնչում է կատակի նման, սակայն Geekbench կայքում նկատվել է քառամիջուկ MediaTek MT-6582 պրոցեսորով սմարթֆոն, որն ունի HD-էկրան ու 8 ՄՊ տեսախցիկ։ Այն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և ստացել է Nokia 1100 անունը՝ ընկերության լեգենդար մոդելի պատվին։

Սպասվում է, որ վերոնշյալ սմարթֆոնն ընկերության նոր շարքի մոդելներից մեկն է։

screen-shot-2015-03-04-at-7-17-42-am.@750

Microsoft ընկերության և Nokia-ի գործարքի արդյունքում նոր հեռախոսներ որոշ ժամանակ չեն թողարկվի, սակայն, ինչպես երևում է, այդ ժամանակը Nokia-ն օգտագործում է՝ նոր մոդելների վրա աշխատելով։ Ինչ վերաբերում է Nokia 1100 օրիգինալ մոդելին, ապա այն հայտնի էր իր ամրությամբ ու պարզությամբ, և հաճախ այն կոչում էին «հավերժական»։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/