Facebook-յան էջերի լայքերի թիվը կպակասի

facebook-creative-color-logoFacebook սոցցանցը հայտարարել է, որ փոխելու է բրենդների և ընկերությունների էջերի լայքերի հաշվարկման մեխանիզմը։ Սոցցանցը մոտակա ժամանակում ավտոմատ կերպով ընդհանուր լայքերի թվից կհանի օգտագործողների ոչ ակտիվ հաշիվները։ Սա վերաբերում է այն հաշիվներին, որոնք օգտագործողները հեռացել են կյանքից կամ ապաակտիվացված են։ Բացի այդ՝  կջնջվեն վերոնշյալ հաշիվների կողմիցտարբեր գրառումներին արված մեկնաբանությունները։

Սոցցանցի ներկայացուցիչները զգուշացնում են, որ էջերի ադմինիստրատորները կարող են լայքերի թվի փոփոխություն նկատել, սակայն նշում են նաև, որ փոխված թիվն ավելի ակտուալ տեղեկատվություն կհաղորդի սոցցանցում իրական լսարանի մասին։