Samsung-ը ստացել է ռեկորդային քանակով Galaxy S6-ի և S6 Edge-ի պատվերներ

s6_render_flatter_no highlight-970-80MWC 2015 ցուցահանդեսին ներկայացված Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնների պատվերները գերազանցում են բոլոր սպասումները։

«Samsung-ն ստացել է մոտ 20 մլն նախապատվեր՝ 15 մլն S6 և 5 մլն S6 Edge մոդելի համար, սա ռեկորդ է»,-այս մասին հայտարարել է Եվրոպայի խոշոր բջջային օպերատորներից մեկի ներկայացուցիչն, ով ցանկացել է չներկայանալ տեղեկատվության գաղտնիության պատճառով։

Ավելի վաղ Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Շին Յոնգ-Կյունը (Shin Jong-kyun) ասել էր, որ վերոնշյալ երկու մոդելների պատվերներն իսկապես գերազանցել են ընկերության սպասումները։ Հիշեցնենք, որ սարքերն ունեն 5,1 դյույմանոց Super AMOLED էկրան (Quad HD, 2560 × 1440 կետայնություն), ընդ որում՝ Galaxy S6 Edge-ի էկրանը աջից ու ձախից կորացած է։ Մոդելներն աշխատում են 64-բիտանոց Exynos 7420 չիպով, ունեն 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչև 128 ԳԲ ներքին հիշողություն, 5 և 16 ՄՊ տեսախցիկներ, Wi-Fi 802.11a/b/g/n/ac,  Bluetooth 4.1, NFC մոդուլ և այլն։

Աղբյուրը՝ Korea Times