Apple-ը ներկայացրել է նոր գերբարակ Macbook-ը

Apple-ը ներկայացրել է նոր գերբարակ Macbook-ը

Այսօր Սան-Ֆրանցիսկոյում կայացած միջոցառմանը Apple ընկերությունը ներկայացրել է նոր գերբարակ MacBook-ը, որը չունի հովացուցիչներ, իսկ դա նշանակում է, որ սարքն աշխատում է բոլորովին անաղմուկ: Նոութբուքն ունի 12 դյույմանոց էկրան՝ 2304 x 1440 թույլատրությամբ, ինովացիոն թաչփադ, Intel Core M պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Համակարգիչը հասանելի կլինի արծաթագույն, մուգ մոխրագույն և ոսկեգույն տարբերակներով:

1,1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով և 256 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը կարժենա 1 299 դոլար և վաճառքի դուրս կգա ապրիլի 10-ին: Ավելի հզոր՝ 1,2 ԳՀց չիպով և 512 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը վաճառքի կհանվի ավելի ուշ՝ 1 599 դոլարով: Նոութբուքի մատրկոցի լիցքը կբավարարի առավելագույնը 10 ժամ: Macbook-ի հաստությունը 13,1 մմ է՝ 25%-ով ավելի բարակ, քան նախորդ սերնդի 11 դյույմանոց MacBook Air-ը:

Միջոցառմանը Apple-ը ներկայացրել է նաև Watch խելացի ժամացույցի մասին մանրամասները, ինչպես նաև հայտարարել HBO Now հեռուստատեսային ծառայության մատուցման ամսին:

Բաժիններ: Tech, Համակարգիչներ