Apple-ը վերջապես հայտարարել է Watch խելացի ժամացույցի գինը (տեսանյութ)

Apple ընկերությունը րոպեներ առաջ ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցի մասին երկար սպասված մանրամասները: Կրելի սարքի գինը սկսվելու է 349 դոլարից, իսկ մարտկոցի լիցքը բավարարելու է մինչև 18 ժամ:

Ամենամատչելին կլինի Apple Watch Sport-ը, որը պատրաստված է ալյումինից. 38 մմ անկյունագծով մոդելը կվաճառվի 350 դոլարով, իսկ 42 մմ տարբերակը՝ 399-ով: Մյուս մոդելը՝ Apple Watch-ի կոմպակտ տարբերակը կարժենա 549-1049 դոլար՝ կախված գոտուց, իսկ 42 մմ-անոց տարբերակը՝ 599-1099  դոլար: Եվ վերջապես շքեզ Apple Watch Edition-ի գինը, որը պատրաստված է 18-կարատանոց ոսկուց, կսկսի 10 000 դոլարից:

Թիմ Քուքի խոսքով՝ Watch-ը կլիցքավորվի լիցքավորման սարքի միջոցով, որը կմիանա ժամացույցին ներկառուցված մագնիսի միջոցով: iPhone-ը ժամացույցին կցելու համար պետք է տեղադրել iOS 8.2նոր օպերացիոն համակարգը:

Ժամացույցի վաճառքը կմեկնարկի ապրիլի 24-ին Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում: Ընդ որում՝ ապրիլի 10-ին սարքը հնարավոր կլինի պատվիրել  առցանց:

Աղբյուրը՝ apple.com