Երևանում կանցկացվի AltCity UltraLight Startup հեքըթոնը

CaptureՄարտի 27-29-ը Երևանում կանցկացվի AltCity UltraLight Startup հեքըթոնը, որի նպատակն է աջակցել հայկական սկսնակ ընկերություններին սեփական ծրագրերը կամ խաղերը ստեղծելու գործում և ընձեռել փորձի փոխանակման հնարավորություն։ Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ։

AltCity լիբանանյան ընկերություն է, որի առաքելությունն է օգնել սկսնակ ձեռներեցներին հաջողության հասնել և իրականություն դարձնել իրենց նորարարական գաղափարները։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լիբանանում, Միջին Արևելքում ու շուտով ընդլայնելու է իր աշխարհագրությունը՝ ներառելով Հայաստանը։

AltCity-ն աշխատում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Beirut Digital District-ը, Middle East Venture Partners-ը, Cisco-ն, Mercy Corps-ը։

Մարտի 27-ին սպասվում է գաղափարների 3-4 ժամանոց քննարկում, 28-ին՝ ծրագրավորման և դիզայնի վարպետության դասեր, իսկ միջոցառման վերջին օրը՝ հեքըթոն և մրցանակաբաշխության արարողություն։