Google-ն աշխատում է Android-ի եռաչափ տարբերակի վրա

Google-ն աշխատում է Android-ի եռաչափ տարբերակի վրա

Rating

5 out of 5
Graphics
4.5 out of 5
Gameplay
3 out of 5
Sound
4 out of 5
Storyline

Total

4.1
4.1 out of 5

Overview

  • Release Date: March 03, 2015

l_10928Google-ը որոշել է մշակել Android օպերացիոն համակարգի հատուկ տարբերակ, որը նախատեսված կլինի վիրտուալ իրականության ակնոցով օգտագործելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ներկա պահին Google-ը հավաքել է մշակողների խումբ, որն ակտիվ զբաղվում է նոր օպերացիոն համակարգի մշակմամբ։ Ծրագիրը ղեկավարում են Կլեյ Բեյվորն ու Ջերեմի Դոյգը։ Եռաչափ VR-տարբերակը կտարածվի անվճար։

Google-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ տալ։ Ներկա պահին ընկերությունն ունի տարբեր հարթակների համար մշակված Android-տարբերակներ, ինչպիսիք են կրելի սարքերի համար օգտագործվող Android Wear-ը, հեռաուստացույցների Android TV-ն և ավտոմեքենաների Android Auto-ն։

Սպասվում է, որ VR-տարբերակը կներկայացվի մայիսին կայանալիք I/O կոնֆերանսին։

Աղբյուրը՝ The Wall Street Journal