Նոր iPhone-ը կթողարկվի վարդագույն տարբերակով և կունենա Force Touch տեխնոլոգիա

n_13820The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Apple ընկերությունը որոշել է համալրել iPhone-ների շարքը վարդագույն տարբերակով։ Նախկինում այդ գույնով թողարկվել է միայն iPhone 5c մոդելը։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ սերնդի iPhone-ը կունենա չորս տարբերակ՝ սև, արծաթագույն, ոսկեգույն և վարդագույն։ Հայտնի է նաև, որ նոր iPhone-ը համալրված կլինի Force Touch տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս էկրանին «զգալ» հպման ուժգնությունը, այդպիսով Force Touch-ը բացում է հավելվածների կառավարման նոր հնարավորություններ։

Ինչ վերաբերում է վարդագույն iPhone-ին, ապա iPhone 5C-ի դեպքում այն վաճառվում էր մեծ հաջողությամբ։

Նոր սերնդի iPhone-ի էկրանի չափսերը չեն փոխվի (4,7 և 5,5 դյույմ անկյունագիծ)։ Սպասվում է, որ օպերատիվ հիշողությունը կկազմի 2 ԳԲ, Home կոճակը կհանվի, իսկ մատնահետքի սկաները կներդրվի էկրանի մեջ։

Աղբյուրը՝ The Wall Street Journal