Ինչպես լիցքավորել iPhone-ը երկու անգամ ավելի արագ (տեսանյութ)

Ինչպես անել, որպեսզի  iPhone-ն ավելի արագ լիցքավորվի, քան սովորաբար։ Business Insider-ը փորձարկում է անցկացրել՝ օգտագործելով iPhone 6, որի մարտկոցի լիցքը եղել է 20%։ Միացրած վիճակով սմարթֆոնը լիցքավորելիս հինգ րոպեում լիցքն ավելացել է 3%-ով, սակայն «ինքնաթիռի» ռեժիմ միացնելու դեպքում այն սկսել է ավելի արագ լիցքավորվել, քանի որ այդ ռեժիմում հեռախոսը չի ստանում ծանուցումներ, զանգեր ու հաղորդագրություններ և չի օգտագործում ինտերնետ: Բացի այդ՝ խորհուրդ է տրվում նաև անջատել էկրանը, քանի որ հիմնականում միացված թողած էկրանն է ամենաշատն էներգիա օգտագործում։

Apple ընկերությունը խորհուրդ է տալիս չլիցքավորել սմարթֆոնը, երբ այն գտնվում է պատյանի մեջ, քանի որ վերջինս կարող է դառնալ գերտաքացման պատճառ և արդյունքում վնասել մարտկոցը։

Նկատվել է նաև, որ iPad Air 2-ի լիցքավորիչն ավելի արագ է լիցքավորում iPhone 6 Plus-ը, քանի սմարթֆոնի հետ տրամադրվողը։

Այսպիսով, առանց պատյանի, «ինքնաթիռի» ռեժիմում և iPad-ի համար նախատեսված լիցքավորիչով հինգ րոպեում iPhone-ը լիցքավորվել է 6%՝ երկու անգամ արագ, քան սովորաբար։

Աղբյուրը՝ businessinsider.com