Ինչո՞ւ է սելֆի-փայտիկների օգտագործումն արգելվել հանրահայտ թանգարաններում

70197e04e9aef59c89f7Մարտի 11-ից Լոնդոնի ազգային պատկերասրահը արգելելու է օգտագործել սելֆիի համար նախատեսված փայտիկներ։ Ու պատկերասրահը միակը չէ, հանրահայտ բազմաթիվ թանգարաններ արդեն դիմել են այս քայլին։ Սակայն ինչու՞, ո՞րն է խնդիրը։

Դեռևս 2014-ի դեկտեմբերից Նյու Յորքում գտնվող Դիզայնի ազգային թանգարանում նկատվեցին «no selfie-stick» ցուցանակներ, այնուհետև նույն քայլին դիմեց Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանը, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և մի շարք այլ պատկերասրահներ ու թանգարաններ։

eb016830509ab08ff609

«Թանգարանում կարելի է լուսանկարվել, սակայն սելֆի-փայտիկներն արգելվել են՝ ցուցանմուշների անվտանգությունից և այցելուների առողջության շահերից ելնելով», — նշել է Գեթթի թանգարանի տնօրենի օգնական Ջուլիա Ջասկոլը։

proxy

Որոշ ժամանակ անց սելֆի-փայտիկներն արգելվեցին ԱՄՆ-ի ևս 20 թանգարաններ։ Այս օրինակին հետևեցին այլ երկրները՝ Հոլանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն։ Հիմնականում թանգարանների աշխատակազմը զգուշանում է նրանից, որ մեկ մետր կամ ավելի երկարությամբ այդ շտատիվները կարող են վնաս հասցնել ցուցանմուշներին կամ այլ այցելուներին։ Բացի այդ՝ մեծ է հավանականությունը, որ սելֆի նկարահանելով զբաղված այցելուն կարող է ընկնել աստիճաններից, սրահների պատշգամբներից և այլն։

Աղբյուրը՝ tjournal.ru