Զգուշացեք www.4friends.am-ում կատարվող գումարային փոխանցումներից

ՀՀ կենտրոնական բանկը պարզել է, որ www.4friends.am կայքը, որը ներկայացվում է որպես համաֆինանսավորման հարթակ, աշխատում է բրգաձև սխեմայով և մասնակիցներից ներգրավված միջոցները հիմնականում կուտակվում են սխեմայի վերևի անդամների մոտ:

Կայքում հավաքագրումը իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք վճարային համակարգերի միջոցով, այդ թվում՝ PayPal, Idram, ArCa, Avers, Visa, MasterCard, Diners Club, Web Money, Money Gram, Unistream, Intel Express, Anelik, ուստի զգուշացնում ենք հնարավորության դեպքում զերծ մնալ նշված կայքում գումար փոխանցելուց, որպեսզի չենթարկվեք բրգաձև սխեմաներին բնորոշ ռիսկերին, այդ թվում՝ գումարների կորուստ, չպաշտպանված անձնական տվյալներ և այլն։