3D-տպիչով պատրաստվել է աշխարհի ամենափոքր շաղափը (տեսանյութ)

3D-տպիչով պատրաստվել է աշխարհի ամենափոքր շաղափը (տեսանյութ)

Նորզելանդացի ինժեներ Լանս Աբերնետին, օգտագործելով Ultimaker 2 եռաչափ տպիչ, պատրաստել է աշխարհի ամենափոքր շաղափը, որն ունի ներդրված չիպ: Սարքն աշխատում է ու կարողանում նույնիսկ մի փոքր «վնասել» մաշկի արտաքի շերտը:

Աբերնետիի խոսքով՝ շաղափի մոդելը պատրաստվել է Onshape 3D ծրագրով, իսկ տպելու գործընթացը տևել է մոտ 25 րոպե: Այնուհետև ինժեները երեք ժամ ծախսել է փոքրիկ շարժիչը, մարտկոցն ու անջատիչը տեղադրելու համար:

Շաղափի չափսերն են 17х7,5х13 մմ, իսկ գայլիկոնի տրամագիծը 0,5 մմ է:

Աղբյուրը՝ Gizmag