Հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների հանդիպմանը կմասնակցեն Yandex-ի, Samsung, Dell, Acer, Siemens-ի ղեկավարներ

Ապրիլի մեկին «Այբ» դպրոցում տեղի կունենա հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպում, որին կմասնակցեն մոտ 100 առաջատար ՏՏ ընկերությունների, այդ թվում՝ Yandex, 1C, Huawei, Samsung, Dell, Acer, Siemens, IBM, Fujitsu հանրաճանաչ ընկերությունների ղեկավարները։ Մասնակիցների ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ։

Հանդիպման շրջանակներում կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում: Ելույթով հանդես կգան նաև «Լույս» հիմնադրամի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն է ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, խթանել հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների միջև երկխոսությունը, գործարար շփումներն ու համագործակցությունը:

Միջոցառման օրակարգը կարող եք դիտել այստեղ։