MIT-ում ստեղծել են օնլայն հարթակ դեպրեսիայով տառապողների համար

MIT-ում ստեղծել են օնլայն հարթակ դեպրեսիայով տառապողների համար

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են Panoply առցանց հարթակը, որը նախատեսված է դեպրեսիայով տառապողներին օգնելու համար:

Նախագծի հեղինակ Ռոբերտ Մորիսը պատմել է, որ Panoply-ն աշխատում է հետևյալ կերպ. սկզբում օգտագործողը պետք է մի քանի նախադասություններով պատմի իր սթրեսային վիճակի մասին, որից հետո համակարգը կմշակի տեքստը, կպարզի՝ արդյոք օգտագործողն ունի ինքնասպանության վերաբերյալ մտքեր, և եթե այո, էլ-փոստով նամակ կուղարկվի՝ այն կազմակերպությունների ցանկով, որոնց կարելի է դիմել նման դեպքերում օգնություն ստանալու համար:

Տեքստը մշակվում է նաև մի շարք մասնագետների կողմից, ովքեր իրենց հերթին առցանց խորհուրդներ են տալիս: Շուտով հարթակը փորձարկվելու է ավելի մեծ թվով օգտագործողների հետ միասին՝ այն կատարելագործելու նպատակով:

Աղբյուր