Google-ը ներկայացրել է սարք, որը վերածում է ցանկացած հեռուստացույց համակարգչի

Google-ը ներկայացրել է 100 դոլար արժողությամբ սարք, որը վերածում է ցանկացած հեռուստացույց Chrome OS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչի։

USB-կրիչ հիշեցնող սարքը կոչվում է Chromebit, այն միանում է հեռուստացույցին HDMI-մուտքով և վերածում այն լիարժեք համակարգչի։

Chromebit-ն աշխատում է Rockchip RK3288 չիպով, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին, 802.11ac WiFi, Bluetooth 4.0, իսկ ծայրին կա USB 2.0 մուտք։