Google-ի այս տարվա բոլոր ապրիլմեկյան կատակները

Google-ի այս տարվա բոլոր ապրիլմեկյան կատակները

Ոչ բոլոր ընկերություններն են այդքան մեծ ուշադրություն դարձնում Ապրիլի մեկին, որքան Google ինտերնետային հսկան։ Ընկերությունն ամեն տարի այս օրն իր ծրագրերում ու կայքերում գործարկում է մեծ թվով զվարճալի կատակներ՝ ապահովելով օրվա ուրախ մթնոլորտը։ Այս տարի ևս բացառություն չէ, և ընկերությունն ուրախացրել է օգտագործողներին հետևյալ կատակներով։

Elgoog՝ թարս Google

Screenshot-2015-04-01-12.12.59-630x453

Դիտարկչի հասցեի դաշտում մուտքագրելով com.google՝ կհայտնվեք Google-ի էջում, որն իրականի հայելային արտացոլանքն է։ Այստեղ ամեն ինչ թարս է պատկերված, նույնիսկ որոնման արդյունքները։ Բացի այդ՝ սա առաջին կայքն է, որն օգտագործվում է .google դոմեյնում։

Pac-man-ը՝ Google Maps-ում

Screenshot-2015-04-01-12.23.33-630x401

Սա Google-ի ամենահետաքրքիր անակնկալներից մեկն է։ Այն թույլ է տալիս Pac-man խաղը խաղալ անմիջապես քարտեզի վրա։ Բացի այդ՝ խաղը հնարավոր է խաղալ նաև Google Maps-ի բջջային տարբերակում։

Google Panda

Google-ի ճապոնական ստորաբաժանումը հայտարարել է Google Panda նոր արտադրանքի մասին, որը Google Now-ով աշխատող փափուկ խաղալիք է։

Ստեղնաշար՝ առանց ստեղնների

Ճապոնական Google-ը չի բավարարվել մեկ կատակով և հայտարարել է նոր սարքի թողարկման մասին։ Խոսքը ստեղնաշարի մասին է, որը չունի ստեղններ, մանրամասների համար դիտեք տեսանյութը։

#Chromeselfie

Chrome բջջային դիտարկչում ավելացվել է նոր Chromeselfie կոճակ, որը թույլ է տալիս արագ միացնել տեսախցիկը և տվյալ պահին բացված կայքի ֆոնին լուսանկար անել։

Smartbox

Ընկերությունը ներկայացրել է նոր Smartbox էլ-փոստային հավելվածը, որն ավտոմատ կերպով է հեռացնում է սպամները, նույնիսկ ծանուցումներ է ուղարկում, երբ փոստատարը նոր նամակ է բերում 🙂

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Հումոր