Microsoft-ը ներկայացրել է Surface 3 պլանշետը

Microsoft ընկերությունը ներկայացրել է Surface 3 պլանշետը, որն, ի տարբերություն նախորդ մոդելների, աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով և անվճար կթարմացվի մինչև Windows 10-ը։ Սարքը համալրված է Intel Atom x7 չիպով, որը վերջերս է ներկայացվել Mobile World Congress 2015 ցուցահանդեսին։

Պլանշետի գինը կսկսի 499 դոլարից։ Դիզայնի տեսանկյունից այն գրեթե չի տարբերվում Pro-տարբերակից, սակայն էկրանի չափսերն ավելի փոքր են՝ 10,8 դյույմ, թույլատրությունը 1920х1280 է, ինչպես Surface 2 և Surface 2 Pro մոդելների դեպքում։

Surface 3-ն ունի քառամիջուկ Intel Atom չիպ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներքին։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 2.5 ՄՊ։ Պլանշետն ունի microUSB, miniDisplayPort և microSD-ի հնարավորություն։ Սարքի հաստությունը 8,7 մմ է, քաշը՝ 622 գրամ։ Պլանշետի նախապատվերը կարելի է արդեն ձևակերպել։ Սպասվում է, որ վաճառքը կմեկնարկի մայիսի 5-ին։

Աղբյուրը՝ The Verge