Android-հավելվածներն արդեն կարելի է օգտագործել նաև Windows ՕՀ-ում

Chrome դիտարկչի համար թողարկվել է ARC Welder ընդլայնումը, որը թույլ է տալիս օգտվել հայտնի Android-հավելվածներից անմիջապես դիտարկչից։ Ֆունկցիան աշխատում է Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերում։

Ֆունկցիան ի սկզբանե նախատեսված է եղել մշակողների համար, սակայն դա չի խանգարում, որ դրանից օգտվեն նաև սովորական օգտագործողները։ Նոր ֆունկցիան օգտագործելու համար պետք է տեղադրել ընդլայնումը։ Այնուհետև Play Store հավելվածների խանութից բեռնեք հավելվածներն .apk ձևաչափով և ավելացրեք այն ընդլայնման մեջ։ Հավելվածը կաշխատի դիտարկչի առանձին պատուհանում։

Քանի որ ARC Welder-ն այժմ գտնվում է բետա-տարբերակում, և որոշ հավելվածներ հնարավոր է առայժմ չաշխատեն այս տարբերակով։

Աղբյուրը՝ 9to5google