Facebook-ը թողարկել է «վիրուսային» տեսահավելված

Facebook սոցցանցը թողարկել է Riff նոր հավելվածը, որը կարելի է բեռնել App Store-ից և Google Play-ից։ Այն նախատեսված է կարճ տեսանյութերով կիսվելու համար։ Ընդ որում՝ հավելվածի կոնցեպտը «վիրուսային» է․ օգտագործողը հրապարակում է առավելագույնը 20 վրկ տևողությամբ տեսանյութ, և նրա բոլոր ընկերները ստանում են ծանուցում։ Դրանից հետո ընկերներից յուրաքանչյուրը կարող է իր տեսանյութով պատասխանել, և բոլորը կրկին ծանուցում կստանան։ Այսպես կարելի է անսահմանափակ քանակով պատասխան տեսանյութեր հրապարակել։

sandbox_balancing-act-with-titles-2_2.0.0

Նման հավելվածն իդեալական կլիներ այնպիսի ակցիաների համար, ինչպիսին Ice Bucket Challenge-ն էր։ Օրինակ՝ YouTube-ում դժվար էր հասկանալ, ով է առաջինը տեղադրել նման տեսահոլովակ, իսկ Riff-ում հստակ երևում է, թե ինչպես է «վիրուսը» տարածվել։

Հավելվածը կարող եք բեռնել App Store-ից և Google Play-ից։