Թվային հեռարձակման անցնելու ժամկետը կարող է փոխվել

Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա երկու տարով երկարաձգել անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը և գտնել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ:

Կառավարությունն ընդունելի է համարում թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ., սակայն քննարկման ենթակա՝ ծագող ֆինանսական հարցերը: Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: