Solarbike հիբրիդային հեծանիվ, որն աշխատում է արևային մարտկոցներով (տեսանյութ)

Հեծանիվը տրանսպորտի ամենատնտեսող տեսակն է, սակայն ունի մի թերություն՝ այն կարող է արագ հոգնեցնել օգտագործողին։ Այս պատճառով նոր Solarbike հեծանիվն ունի ներկառուցված էլեկտրաշարժիչ, որը սնվում է արևային մարտկոցներից։

Մարտկոցներն ու կուտակիչը տեղադրված են հեծանվի անիվների վրա։ Բավական է հեծանիվը մի քանի ժամ պահել արևի տակ, և մարտկոցը թույլ կտա 80 կմ ճանապարհ անցնել։ Մարտկոցի սպառվելուց հետո կարելի է ճանապարհը շարունակել ավանդական եղանակով հեծանիվը վարելով։

Հեծանիվը մշակվել է Կոպենհագենում, որտեղ արևն այնքան էլ շատ չէ։ Եթե հյուսիսային արևը կարողանում է լիցքավորել Solarbike-ի մարտկոցն, ապա արևոտ քաղաքներում ոչ մի խնդիր չի լինի։

Մարտկոցով աշխատող Solarbike-ը զարգացնում է մինչև 25 կմ/ժամ արագություն, իսկ հեծանվորդի ջանքերով այս արագությունը կարող է հասնել մինչև 50-ի։ Թե երբ հեծանիվը կհայտնվի վաճառքում, առայժմ չի հաղորդվում։

Աղբյուրը՝ Engadget