DoYouNeedVisa ծառայությունը օգնում է իմանալ՝ արդյոք Դուք վիզայի կարիք ունեք

Ստեղծվել է DoYouNeedVisa ծառայությունը, որը թույլ է տալիս ակտուալ տեղեկություններ ստանալ՝ ցանկացած երկիր մուտք գործելիս վիզա ստանալու վերաբերյալ։ Կայքն աշխատում է նաև հայաստանյան օգտագործողների համար։ Կայք մուտք գործելիս անմիջապես ցուցադրվում է ինֆորմացիա Հայաստանի վերաբերյալ։

DoYouNeedVisa-ի հեղինակները մի տեղում հավաքել են ոչ միայն բոլոր երկրների վիզային քաղաքականությունը, այլև կազմել են հյուրընկալ երկրների վարկանշային աղյուսակ։ Passport ranking վարկանիշը ցույց է տալիս Ձեր անձնագրի «հեղինակությունը»․ վարկանիշը կազմվում է այն երկրների թվից ելնելով, որտեղ կարելի է մուտք գործել առանց վիզայի։

DoYouNeedVisa-ն թույլ է տալիս իմանալ ցանկացած երկիր մուտք գործելու բոլոր պայմանների  մասին։

Աղբյուրը՝ DoYouNeedVisa