Քանյե Ուեսթի այցը Թումո կենտրոն (ֆոտոշարք)

Քանյե Ուեսթի այցը Թումո կենտրոն (ֆոտոշարք)

Միջազգային աստղ Քանյե Ուեսթն այսօր այցելել է Թումո կենտրոն և ծանոթացել այնտեղ ուսանող տաղանդավոր պատանիների աշխատանքներին։ 21 Գրեմմիի մրցանակակիր Քանյեն հանդիպեց Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսեց էքսպրոմտ Pyramidz և Թմբա-Թա խմբերի կատարմամբ: Քանյեն դիտեց նաև Decibelle-ի հոլովակը և լսեց Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված «Համայակ ջան» կատարումը: Երաժիշտը տպավորված էր Թումո պատանիների տաղանդով և ավանդական ֆոլկ երգի ժամանակակից կատարմամբ:

Թումո պատանիների հետ լուսանկարվելուց հետո Քանյեն այցելեց Լիզ Արթինյանի անիմացիոն դասընթացը, որին էլ հաջորդեց Թումոյի Yelling Studios-ը: Այստեղ, ոգեշնչվելով անիմատորների աշխատանքներից, Քանյեն նշեց, որ ցանկանում է մի օր դառնալ հաջորդ Ուոլթ Դիսնեյը: Կենտրոնում շրջելիս Քանյեն մոտեցավ պատանիներից մեկին, ով նրան ներկայացրեց Թումո աշխարհ օնլայն պլատֆորմը և իր անհատական ուսումնական պլանը:

Ի՞նչ շրջայց Թումոյում առանց ռոբոտաշինության դասընթացի այցելության: Այստեղ էլ պարզվեց, որ Քանյեի մանկության սիրելի խաղալիքը լեգոն է եղել: Նա զարմացավ, թե որքան բան կարելի է անել լեգոյով:

Բաժիններ: Հայաստան