Ստեղծվել է Առեքսիմբանկի կայքի կեղծ տարբերակը

Ստեղծվել է Առեքսիմբանկի կայքի կեղծ տարբերակը, որը նպատակ ունի խաբել բանկի հաճախորդներին և գողանալ նրանց քարտային տվյալները։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է։

Կայքը գործում է այս հասցեով, որն այժմ դիտարկիչների կողմից նշվում է որպես ֆիշինգի վտանգ պարունակող կայք։ Ս․Մարտիրոսյանը նշում է, որ շատ հավանական է, որ նման կայքեր ստեղծված լինեն նաև այլ բանկերի հաճախորդների համար։

Պաշտպանված լինելու համար մասնագետը խորհուրդ է տալիս չվստահել էլ․նամակներով եկած հղումներին և չբացել դրանք, այլ ինքնուրույն հավաքել բանկի կայքի հասցեն։

Հիշեցնենք, որ վերոնշյալը կրկնվեց 2014-ի հոկտեմբերին, երբ հաքերները ստեղծեցին ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում էր իրական կայքի տեսքը։ Բանկը զգուշացրեց իր հաճախորդներին, որպեսզի կեղծ կայքում չմուտքագրեն իրենց username-ն ու գաղտնաբառը։

Իսկ թե ինչպես պաշտպանվել ֆիշինգից, կարող եք կարդալ այստեղ։