Մատնահետքի սկաներով սմարթֆոն՝ 200 դոլարով (տեսանյութ)

Թողարկվել է Elephone P7000 սմարթֆոնը, որը համալրված է մատնահետքի սկաներով, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 ԳԲ ներքին: Սարքն աշխատում է ութամիջուկ MTK6752 պրոցեսորով, որի յուրաքանչյուր Cortex A53 միջուկն ունի 2 ԳՀց հաճախականություն: Սմարթֆոնի էկրանն ունի 5,5 դյույմ անկյունագիծ՝ FullHD թույլատրությամբ:

Մոդելի մարտկոցը 3200 մԱ/ժ է, հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 8 ՄՊ:

Նորույթն առաջարկվում է մի քանի օպերացիոն համակարգերով՝ Cyanogen Mod (4.4 կամ 5.0), Android 5.0 Lollipop, MIUI, Flyme, EMUI 3.0, freeme OS: Սմարթֆոնի նախապատվերը կարելի է ձևակերպել արդեն ապրիլին: Տպավորիչ պարամետրերով այս մոդելը կվաճառվի ընդամենը 200 դոլարով:

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/