Samsung-ը ցանկանում է միավորել սմարթֆոնն ու ժամացույցը մեկ սարքում

Samsung-ը ցանկանում է միավորել սմարթֆոնն ու ժամացույցը մեկ սարքում

Samsung ընկերությունը օրերս ստացել է նոր տիպի սարքի արտոնագիր, որի նկարագրության մեջ նշվում է մեծ կորացած սենսորային էկրանով սարք, որն ամրացվում է օգտագործողի դաստակին: Նշենք, որ սարքը կլինի նաև ճկվող և հնարավոր կլինի ցանկացած պահին այն հանել դաստակից ու օգտագործել որպես սովորական սմարթֆոն:

Հիշեցնենք, որ նման սարք մի քանի տարի առաջ պատրաստվում էր ներկայացնել Nokia-ն, սակայն Morph կոչվող մոդելն այդպես էլ իրականություն չդարձավ:

Samsung-ի կողմից նման սարքի թողարկումն ավելի հավանական է, քանի որ ընկերությունն արդեն ունի նման ճկվող ու կորացած էկրանների փորձ՝ սկսած Galaxy Round-ից մինչև Galaxy Note Edge, Galaxy S6 և S6 Edge:

Աղբյուրը՝ phonearena

 

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ