Կանցկացվի Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ

Կանցկացվի Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և  Քրոնիմետ ընկերությունը նախաձեռնել են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որի նպատակն է նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ունակությունները, խաղ խաղացողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։

Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները և այն բոլոր մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատել դպրոցականների հետ։ Մրցույթի ընթացքում ծրագրավորումը իրականացվելու է Scratch/Աղվես, K-Turtle/Կրիա ծրագրերով։

Մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մրցույթի գրանցման փուլը կմեկնարկի ապրիլի 17-ին և կտևի մինչև հունիսի 13-ը։ Գրանցման փուլում ններկայացվող աշխատանքը կարող է լինել ոչ ավարտուն, և վաղ գրանցվելը հնարավորություն կտա ստանալ ժյուրիի խորհրդատվությունը` աշխատանքը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար, ինչպես նաև շատ ավելի ժամանակ կունենաս երկրպագուների մեծ բանակ հավաքելու համար:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը 3-5 րոպեի ընթացքում կներկայացնի իր աշխատանքը, և հնարավորություն կունենա նաև քվեարկել եզրափակչի մյուս մասնակիցների օգտին, որից հետո ժյուրին կհայտարարի մրցանակակիրներին, իսկ ներքին քվեարկությամբ հաղթողը կարժանանա «Ժողովրդական մրցանակի»:

Մրցույթի անվանակարգերն են․

Scratch/Աղվես ծրագրերով աշխատանքների համար.

  • Բնագիտական վիրտուալ լաբորատորիա/ սիմուլյացիաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)
  • Ինտերակտիվ անիմացիա (գրականություն, պատմություն, լեզուներ, մաթեմատիկա)
  • Համակարգչային խաղեր
  • Սարքերի ինտեգրում նշված ծրագրերին` նոր տեխնիկական լուծում

K-Turtle/Կրիա ծրագրերով աշխատանքների համար.

  • Նախշազարդում K-Turtle/Կրիա միջավայրում
  • Մաթեմատիկական ալգորիթմներ

Այն ՈՉ դպրոցականների համար, ովքեր կրթել են լավագույն մասնակիցներին կամ ցանկանում են այսուհետ վարել խմբակներ.

  • Լավագույն խմբակավար
  • Ապագա խմբակավար (կտրամադրվի ռոբոտ և կդառնա ԱրմՌոբոտիքս ծրագրի մի մասնիկ)

 

Նախատեսվածէ նաև ժողովրդական մրցանակ։ Մրցույթում հաղթողները կաստանան դրամական պարգևներ, դասընթացի մասնակցություն, ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն։

Բաժիններ: Հայաստան