Fujitsu-ն կսառեցնի սմարթֆոնները հեղուկով

Fujitsu ընկերության մասնագետները ստեղծել են հեղուկային համակարգ, որը նախատեսված է շարժական սարքերը սառեցնելու համար։ Նոր տեխնոլոգիայի հիմքում իրար կցված ջերմային խողովակներ են, որոնց հաստությունը մեկ միլիմետրից էլ պակաս է։ Նոր համակարգը թույլ կտա խուսափել բարակ կաղապարով և հզոր պրոցեսորով աշխատող սարքերի գերտաքացումից։

11-1b_tcm100-1559498

Խողովակներում շրջող հեղուկը պրոցեսորի ծանրաբեռնված հատվածներում վերածվում է գոլորշու, իսկ ավելի սառը հատվածներում նորից դառնում է հեղուկ՝ այսպիսով թույլ տալով կանխել գերտաքացումը։

11-1e_tcm100-1559501

Ժամանակակից սմարթֆոններում գերտաքացումը կանխվում է ջերմությունն անցկացնող պինդ նյութերի շերտերի շնորհիվ, ինչպիսին է, օրինակ, գրաֆիտը։ Ըստ Fujitsu-ի մասնագետների՝ այս տեխնոլոգիան տարեցտարի կորցնում է իր արդյունավետությունը, քանի որ շարժական սարքերի հզորությունն աճում է շատ արագ։ Բացի այդ՝ սարքերը շարունակում են ավելի բարակ դառնալ, այսինքն՝ ավելի շատ ջերմություն է գեներացվում ավելի փոքր տարածքում։

Fujitsu-ի մասնագետները խոստացել են իրենց գաղափարը կիրառելի դարձնել 2017-ին։

Աղբյուրը՝ Fujitsu