Nokia-ն 16,6 միլիարդ դոլարով գնել է Alcatel-Lucent ընկերությունը

Ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է հեռահաղորդակցական սարքեր արտադրող ֆրանսիական Alcatel-Lucent ընկերությունը գնելու մասին։ Գործարքն արժեցել է 16,6 մլրդ դոլար։

Հայտնի է, որ Nokia-ն վճարել է բաժնետոմսերով։ Նախատեսվում է, որ գործարքն ավարտին կհասցվի 2016-ի կեսերին։ Երկու ընկերությունների միավորումը թույլ կտա ավելի հաջող կերպով դիմակայել շուկայում առկա այնպիսի մրցակիցներին, ինչպիսիք են Ericsson-ը, Huawei-ն ու Samsung-ը։ Պայքարի կիզակետում 5G սերնդի ցանցերն են, որոնք մի քանի տարուց կդառնան շուկայի ստանդարտ։

Առայժմ հեռահաղորդակցության ոլորտի հսկաները դեռ չեն ներկայացրել 5G կապի կոնցեպտներ, մինչդեռ Alcatel-Lucent-ն արդեն ձեռք է բերել 5G-ի տեխնոլոգիաների մի քանի արտոնագրեր։

Աղբյուրը՝ TechCrunch