Android-ը կսովորի ճանաչել տիրոջը ձայնով

Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգում հայտնվել են մի քանի հետաքրքիր ու օգտակար ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս պաշտպանել սարքը կողմնակի անձանցից։ Խոսքը «խելացի» lock-ի մասին է, որը թույլ չի տա գաղտնաբառը հավաքել կոնկրետ նախապայմանների դեպքում։ Օրինակ՝ կարելի է նախապես սահմանել  վստահելի սարքեր, օգտագործողներ, վայրեր, իսկ այժմ նաև՝ ձայներ։

Եթե սմարթֆոնին կամ պլանշետ միացված է այսպես կոչված վստահելի սարք, ապա էկրանը հնարավոր է unlock անել առանց գաղտնաբառ մուտքագրելու։ «Վստահելի օգտագործողներ» ֆունկցիան, համապատասխանաբար, թույլ է տալիս դիմային տեսախցիկն օգտագործելով ճանաչել օգտագործողի դեմքը և չպահանջել գաղնտաբառ։ Իսկ «Վստահելի վայրեր» ֆունկցիան թույլ է տալիս մոռանալ unlock-ի մասին տան կամ աշխատավայրի տարածքում։

Android Police-ը գրում է, որ Google Play Services-ի թարմացումից հետո Android 5.1-ով աշխատող Nexus-սարքերում հնարավոր է ֆիքսել օգտագործողի ձայնը, ինչը թույլ կտա unlock անել հեռախոսը ձայնի միջոցով։ Նշենք, որ ֆունկցիան հասանելի կլինի արդեն այս շաբաթվա ընթացքում։

Աղբյուրը՝ Android Police