Huawei-ը ներկայացրել է Ascend P8 դրոշակակիր սմարթֆոնը

l_14568Huawei ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է իր նոր դրոշակակիր սմարթֆոնը՝ Ascend P8-ը։ Նորույթն ունի 5,2 դյույմանոց Full HD էկրան (1920х1080 պիկսել), 8-ամիջուկ Kirin 930 պրոցեսոր և քառագույն (RGBW) 13 ՄՊ տեսախցիկ։ Նշենք, որ ժամանակակից սմարթֆոնների մեծ մասում տեղադրված է եռագույն ֆոտոսենսոր։

Ascend P8-ի չափսերն են 144,9х72,1х6,4 մմ, քաշը 144 գրամ է։ Սմարթֆոնն աշխատում է Android 5.0 (Lollipop) օպերացիոն համակարգով։ Հեռախոսը հասանելի կլինի երեք գույներով՝ ոսկեգույն, մոխրագույն, սև և մարմնագույն։ P8-ի ստանդարտ տարբերակը կվաճառվի 499 եվրոյով, իսկ պրեմիում տարբերակը կարժենա 599 եվրո։

Դրոշակակրի հետ միասին ներկայացվել է P8max ֆաբլետը, որն ունի 6,8 դյույմանոց էկրան և շատ տարողունակ մարտկոց (4360 մԱ*ժ)։ Ընդ որում՝պատյանի հաստությունը 6,8 մմ է, իսկ քաշը՝ 228 գրամ։

Ֆաբլետի տեսախցիկը նույնն է, ինչ P8-ի դեպքում։ Պրոցեսորը կրկին ութամիջուկ պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն։ P8max-ի ստանդարտ մոդելը կարժենա €549 (32 ԳԲ), իսկ պրեմիում-տարբերակը (64 ԳԲ)՝ 649 եվրո։ Մեկ ամսվա ընթացքում կթողարկվեն նաև մոդելների՝ երկու SIM-քարտերի հետ աշխատող տարբերակներ։

Աղբյուրը՝ The Next Web