Facebook-ը թույլ կտա բացակա ժամանակ ստատուս թողնել չաթում

Facebook-ը թույլ կտա բացակա ժամանակ ստատուս թողնել չաթում

Facebook սոցցանցի բջջային հավելվածում ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս հին ու բարի ICQ-ի ժամանակների նման ստատուս թողնել չաթում, որն ընկերների կտեղեկացնի, թե ինչոք եք զբաղված տվյալ պահին։

Ստատուսը ցուցադրվում է հավելվածի աջ մասում գտնվող չաթում՝ ընկերների անվան տակ։ Այն չի երևում օգտագործողի էջում, իսկ ցանկության դեպքում կարելի է նույնիսկ փոխել գաղտնիության կարգավորումները, որպեսզի ոչ բոլոր ընկերները տեսնեն այն։

Ստատուսների հետ միասին կարելի է նաև ընտրել համապատասխան պատկերակներ։

a1009f5b1d088d

facebook-status-messenger-520x387

TheVerge-ը գրում է, որ «բացակայության» ստատուսները շատ հայտնի էին տասը տարի առաջ, իսկ այժմ դրանք որոշ չափով կորցրել են իմաստը, քանի որ մարդիկ ինտերնետում են գրեթե 24 ժամ։ Ֆունկցիան այս պահին կարող է հասանելի չլինել բոլոր երկրներում, սակայն մի քանի օրվա ընթացքում դրանից կկարողանան օգտվել բոլոր օգտագործողները։

Աղբյուրը՝ thenextweb.com

Բաժիններ: Սոցիալական