Լոնդոնում ստեղծում են ռոբոտ շեֆ-խոհարար (տեսանյութ)

Բրիտանական Moley Robotics ընկերությունը Հաննովեր քաղաքում կայացած տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է իր կողմից մշակված շեֆ-ռոբոտ, որն ունի երկու Shadow Robotics-ի արտադրության ձեռքեր: Ռոբոտը համալրված է 129 սենսորներով և 20 շարժիչներով։ Հատուկ ծրագիրը թույլ է տալիս ռոբոտին սովորել մարդկանցից՝ կրկնելով նրանց գործողությունները։ Այժմ ռոբոտը դասընթացներ է անցնում շեֆ-խոհարար Թիմ Անդերսոնի մոտ, ով հաղթել է բրիտանական MasterChef հեռուստամրցույթում։ Վերջինիս խոսքով՝ ռոբոտը հրաշալի աշակերտ է։

2786BCC900000578-0-image-a-12_1428953249809 2786156000000578-3037493-image-a-42_1429012600159 2786BD7500000578-0-image-a-10_1428953224120 2786142D00000578-3037493-image-a-68_1428955534922 NyNUs7gH8XeE8RpQs5ehhg-article

Moley Robotics-ի ներկայացուցիչները նշում են, որ ռոբոտը շուկայում կհայտնվի երկու տարուց, քանի որ այն սովորելու դեռ շատ բան ունի։ Ռոբոտի վերջնական տարբերակը կկարողանա ոչ միայն ուտեստներ պատրաստել, այլև բաղադրատոմսեր ընտրել՝ ելնելով տիրոջ նախընտրություններից և կալորիաների պահանջի քանակից։ Նշենք, որ ռոբոտ-խոհարարի գինը չի գերազանցի $15 000-ը։

Աղբյուրը՝ bbc.com